Ես Անիի տանը եղել եմ հյուր, սովորական ապրող էր, որպես այդպիսին շքեղություններ ցուցադրված չէին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Վեցերորդ զգայարան» հաղորդման վարող Մերի Մակարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ուներ Անին, որը ցանկանում էին գողանալ:
Նա էքստրանս Անի Մաջնունյանին վերջին անգամ տեսել է փետրվարին՝ վերջին նկարահանումների համար: «Շատ լավ հարաբերություններ մեջ էինք, բարի, դրական, միշտ ժպտում էր, մի քիչ դժվար էր տանում նկարահանումը, որովհետեւ գրաֆիկը ծանր էր, մի օրում՝ երեք նկարահանում: Ես իր տանն եմ եղել հյուր, շատ լավ մարդ էր, որպես այդպիսին շքեղություններ ցուցադրված չէին, սովորական ապրող էր»,-ասաց հաղորդավարը:
Նա նշեց, որ իր վերաբերյալ էքստրասենսը որեւէ կանխատեսում չի արել, իսկ Անի Մաջնունյանի կյանքի վերաբերյալ հաղորդման մասնակիցների կողմից կանխատեսման դեպքեր չհիշեց:
Մերի Մակարյանը նշեց, որ չի կարող ասել, թե ինչն է եղել նման ոճրագործության պատճառ, դա կպարզեն իրավապահները: Արդյոք «Վեցերորդ զգայարան» հաղորդման ապագան վտանգի տակ է, թե ոչ,հաղորդավարն ասաց, որ որեւէ բան չի կարող ասել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ news.am-ում