1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մեր` որպես ազգ, խնդիրն է ներկայացնել ճշմարտությունը Նժդեհի, հետեւապես, մեր մասին

Օրերս իսրայելական  հայտնի հրապարակախոս  եւ  նախկին պատգամավոր  Ավիգդոր Էսկինը  բավականին երկար հաղորդում պատրաստեց Գարեգին Նժդեհի մասին:

«Մեծատառերով պետք է գրել Նժդհեը մեր թեման չէ»

Նա նշեց, որ առաջին  անգամ Նժդեհի մասին տեղեկացավ, երբ մի քանի տարի առաջ նրան Իսրաելում մոտեցան ինչ-որ մարդիկ եւ առաջարկեցին ներգրավվել հականժդեհական գործունեության մեջ, ինչից, ի պատիվ իրեն, նա հրաժարվեց. «Մի քանի տարի առաջ ինձ այստեղ մոտեցան մարդիկ, հավանաբար ադրբեջանական  լոբբիից, ինձ փորձում էին  ներգրավվել եւ  առաջարկում էին հայտարարություն անել Նժդեհի դեմ: Ես հրաժարվեցի ոչ թե նրա համար, որ սիրում եմ այդ գործչին, այլ որովհետեւ դա մեր գործը չէ»:

Ըստ էության, Էսկինը բացահայտել է այն  մեխանիզմը, որով ադրբեջանցիները աշխարհով մեկ, եւ հատկապես Ռուսաստանում, Իսրայելում, Բելառուսում, փորձում են ձեւավորվել հակահայկական տրամադրություններ, պախարակելով Նժդեհին եւ մեղադրելով նրան ֆաշիզմի հետ համագործակցելու մեջ: Մինչ մենք` հայերս զբաղված էինք  հեղափոխություններով ու աթոռակռվով, ադրբեջանցիները շատ նպատակասլաց նախապատրաստվում էին  պատերազմական ռեւանշի: Այդ նախապատրաստության մեջ մտնում էր նաեւ հայերի կողմից հերոս ճանաչված անձանց, առաջին հերթին` Նժդեհի դեմ քարոզչական արշավի կազմակերպումը, որը պետք է բերեր ընդհանրապես հայերի դեմ բացասական հասարակական կարծիքի ձեւավորմանը: Պետք է նշել, որ հայերի կողմից դիմադրության գրեթե բացակայության պայմաններում (քանի որ հայերը զբաղված էին այլ «կարեւոր գործերով»), ադրբեջանցիներին դա զգալիորեն հաջողվեց:

Ինչ վերաբերվում է Էսկինի  տեսակետին, ապա նա  նշում է, որ Իսրայելի համար Նժդեհի շուրջ բարձրացրած աղմուկը ոչ մի նշանակություն չունի, քանի որ Նժդեհը որեւէ վատ բան չի արել հրեա ժողովրդին. «Մեծատառերով պետք է գրել Նժդհեը մեր թեման չէ»: Որպես հակառակ օրինակ նա  բերում է ուկրինական ազգայնական գործիչ Բանդերային , որը եղել է հակահրեականության գաղափարախոս  եւ անձամբ է մասնակցել հրեական ջարդերին Ուկրինայում:  Էսկինը նշում է, որ  Բանդերայի դեպքում նրանք շատ ցավոտ են ընկալում, երբ նրա անունով փողոցներ են անվանվում եւ նրա արձաններն են դրվում: Բայց ինչ վերաբերվում է Նժդեհին, ապա Էսկինը գտնում է, որ Իսրայելը չպետք է խառնվի այս թեմային եւ եթե հայերը համարում են Նժդեհին իրենց հերսոը, ապա դա հայերի գործն է: Էսկինը նշում է նաեւ, որ  հուսով է, որ Հայաստանի եւ Իսրայելի միջեւ կձեւավորվեն բարի հարաբերություններ եւ այդ ձեւավորման ընթացքում Իսրայելը որեւէ խնդրահարույց թեմա չի տեսնում Նժդեհի հետ կապված, ինչպես չի տեսնում Ադրբեջանի հետ հարաբերություններում Ռասուլզադեի առումով, քանի որ վերջինս նույնպես հակահրեական գործունեություն չի ծավալել: 

 

Սկսելով հականժդեհական արշավը ադրբեջանցիները, ունենալով Ռասուլզադե, գնում էին հսկայական ռիսկի

Սակայն  Էսկինը դիտարկելով հարցը միայն  հրեաների հանդեպ այս կամ այն գործչի վերաբերմունքի դիտակետից եւ այս տեսակետից  Նժդեհին,  լավ իմաստով հակադրելով Բանդերային, սակայն համեմատելով Ռասուլզադեի հետ, կատարում է խոշորագույն սխալ: Բանն այն է, որ Նժդեհը երբեք իրականում եւ գործնական առումով ֆաշիստական Գերամիայի հետ չի համագործակցել, այլ ունեցել է հայ գերիների  եւ  Բուլղարիայում հայերի  փրկության նպատակ: Նժդեհի  ղեկավարած ստորաբաժանումը սովետական բանակի հանդեպ գեթ մեկ կրակոց չի արձակել եւ, ի վերջո, անցել է սովետական բանակի կողմը: Ինչ վերաբերում է Բանդերային ու Ռասուլզադեին, որոնց արձանները  շարված են ամբողջ Ուկրինայով եւ Ադրբեջանով մեկ, ապա նրանց ղեկավարած լեգիոնները կատաղի կռիվ էին տալիս Սովետական Միության դեմ: 1942 թվականի ամռանը Ռասուլզադե գլխավորում է Գերմանիայում «ադրբեջանական ներկայացուցչությունը» և ձգտում , որ ապագայում Գերմանիայի կողմից ճանաչվի խորհրդային իշխանությունից Ադրբեջանի անկախությունը։

Ի դեպ, Նժդեհը Երկրորդ համաշխարհայինի ժամանակ բնակվում էր Բուլղարիայում լիենլով այդ երկրի քաղաքացի, հետեւապես նա չէր կարող լինել կոլոբրացիոնիստ, ինչում նրան փորձում են մեղադրել ադրբեջանցիները եւ ադրբեջանցիների փողով սնված պնակալեզները տարբեր երկրներում: Ի դեպ, սովետական բանակի Բուլղարիա մուտք գործելուց  Նժդեհը չփորձեց թաքնվել ի տարբերություն Ռասուլզադեի, որը թաքնվեց Թուրքիայում, որտեղ եւ գտավ իր մահկանացուն: Սկսելով հականժդեհական արշավը ադրբեջանցիները, ունենալով Ռասուլզադե, գնում էին հսկայական ռիսկի, սակայն  հաշվարկել էին, որ ռիսկը կարդարացնի իրեն, քանի որ  մի կողմից  հայերը զբաված են իրար միս ուտելով, իսկ մյուս կողմից Ադրբեջանը ի տարբերություն հայերի հսկայական միջոցներ է ներդնում քարոզչական  դաշտը իրենցով անելու համար: 

Նժդեհը մշտապես  մտահոգված լինելով հայ ժողովրդի ապագայով  ժառանգել է, որ «Ցեղակրոնի համար հայության միակ բնական զինակիցը ռուս մեծ ժողովուրդն է: Նրա համար չկան Հայաստաններ, այլ կա Հայաստան: Եթե այժմ Հայաստանը խորհրդային է, դա նշանակում է, որ պատմական զարգացման օրենքների համաձայն նա կարղ էր լինել միայն այդպիսին: Նույնքան տրամաբանական ու հստակ է ցեղակրոնի վերաբերմունքն Անգլիայի` Թուրքիայի պաշտպանի նկատմամբ: Անհնար է լինել Թուրքիայի թշնամին, իսկ նրա պաշտպանի` բարեկամը» (Գարեգին Նժդեհ 1946-48 հատընտիր, Երեւան 2006 , էջ 478):

Այսպիսով այսօր մեր` հայերիս խնդիրն է (անկախ նրանից, որ նիկոլական հակահայկական իշխանությունը ո՛չ ի վիճակի է, ո՛չ էլ իր օրակարգում ունի  ադրբեջանական հակահայկական պրոպագանդային դիմակայելու հարցը) մեր` որպես ազգ, հասարակություն խնդիրն է ներկայացնել ողջ ճշմարտությունը Նժդեհի մասին, հետեւապես ճշմարտությունը  այն հերոսների մասին, որոնց դավանում է մեր ազգը: Ներկայացնել ճշմարտությունը աշխարհին եւ հատկապես  այն մեզ բարեկամ երկրներին,  որտեղ  մեր անգործության կամ գրեթե անգործության հետեւանքով ադրբեջանաթուրքական լոբբիին հաջողվել է վարձկան տականքի միջոցով ձեւավորել, եթե չասենք բացասական, ապա երկիմաստ վերաբերմունք  մեր հերոսների, հետեւապես մեր հանդեպ: 

Հայկ Բաբուխանյան

ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ 3 գումարումների պատգամավոր, «Ուժեղ Հայաստանը  Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործկոմի անդամ

IRAVUNK.com 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan