«Հեղափոխությունից երկու տարի անց համարակգը չի աշխատում, որոշ դեպքերում էլ դիմադրում է»,- «Նոյան տապան»-ի եթերում ասել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը:
Անդրադառնալով ոստիկանական համակարգին՝ Կարապետյանցը ասել է. «Մեր ոստիկանությունն ուղղակի կապվածություն ու կախվածություն է ունեցել և ունի կրիմինալից, սա փաստ ա: Ոստիկանությունը պարտք է կրիմինալին: Երբ մենք ընդունում ենք օրենքներ, որ պիտի պայքարենք քրեական ենթամշակույթի դեմ, ես միշտ պնդել եմ, որ այդ ենթամշակույթ կրողներն սկսվել են հենց ոստիկանությունից, դատախազությունից, քննչական մարմիններից և ավարտվում են դատարաններով: Այս բոլոր համակարգերը ոչ թե այս վերջին երկու տարիներին են հեղինակազրկվել, այլ շատ վաղուց էին հեղինակազրկված այդ բոլոր կրիմինալ էլեմենտների մոտ: Նրանք չեն էլ կարող միանգամից փոխվել, կոշտ միջոցառումներ են պետք»:
Մանրամասները՝ տեսանյութում: