Մեսին լքու՞մ է Բարսելոնան
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Գերմանիայի առաջնության շրջանակներում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից առաջ հայտարարել է, որ չի պատրաստվում քայլեր անել կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լեոնել Մեսսիին մյունխենյան ակումբ բերելու համար: Պեպը դա ասել է իսպանական ԶԼՄ-ներում տարածված այն հայտարարություններից հետո, որոնց համաձայն արգենտինացին դժգոհ է իր աշխատավարձի չափից և պատրաստվում է մրցաշրջանի վերջում լքել իր ակումբը և նույնիսկ նախնական համաձայնություն ունի ոչ իսպանական գրանդներից մեկի հետ: Իսկ «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը իր հերթին հայտարարել էր, որ Մեսսին հիանալի կներգրավվեր մյունխենյան ակումբի խաղային ծրագրի մեջ:
«Ցանկանում եմ արդյո՞ք ես տեսնել Մեսսիին «Բավարիայում»: Ոչ, ոչ…Նրա տեղը «Բարսելոնան» է, այդ ակումբը ամենաշատն է հարմար նրա համար»,-ասել է Պեպը: