Մեսսի թե՞ Ռոնալդու. դժվար է միանշանակ պատասխանել. Քոբի Բրայանթ
«Լոս Անջելես Լեյքերս»-ի լեգենդար պաշտպան Քոբի Բրայանթը զուգահեռներ է անցկացրել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի և «Բարսելոնա»-ի ռմբարկու Լիոնել Մեսսիի միջև:
«Մեսսի թե՞ Ռոնալդու: Շատ դժվար է միանշանակ պատասխանել: Դա կախված է այն հանգամանքից, թե ինչպիսի ֆուտբոլ ես ցանկանում դավանել:
«Տիկի-տակա»-ին ավելի համապատասխանում է Մեսսին, իսկ եթե ցանկանում ես ագրեսիվ ֆուտբոլի ականատես դառնալ, ապա այդ առումով ավելի լավն է Ռոնալդուն»,- Marca-ն մեջբերում է Բրայանթի խոսքերը:
