Մեսսին ցածր է գնահատում Ոսկե գնդակը ստանալու իր հնարավորությունը
«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին այս տարի ցածր է գնահատում Ոսկե գնդակը ստանալու իր հնարավորությունը:
Այս մասին գրում է armsport.am-ը՝ հիշեցնելով, որ Ոսկե գնդակի հանձնման արարողությունը կայանալու է այսօր երեկոյան:
«Կարծում եմ՝ բարդ կլինի ստանալ Ոսկե գնդակը: Կրիշտիանու Ռոնալդուն եւ Մանուել Նոյերն ուղղակի հիանալի տարի են անցկացրել:
Նրանցից մեկը դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ մյուսը դարձել է Չեմպիոնների լիգայի եւ Իսպանիայի գավաթի հաղթող, բացի այդ էլ շատ գոլեր է խփել»,- Ոսկե գնդակի քառակի դափնեկրի խոսքերն է մեջբերում «Բարսելոնայի» պաշտոնական կայքը: