Մեղադրյալները դեռ կպատմեն, թե ինչ դաժանությամբ են սպանել զինվորին
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը` Արկադի Բարսեղյանը Fnews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց համար անհասկանալի է, թե ինչու են որդու սպանության մեջ մեղադրվողների հարազատները դժգոհ.«Փոխանակ մենք դժգոհենք, որ արադարությունը ուզում են կոծկած լինել, դեռ մի բան էլ իրենք են դժգոհում ու մեզ ասում, որ մենք ծախված ենք:Մատղաշ տղուս սպանեցին առանց մի վայրկյան վարանելու: Հիմա եկել են ու արդարություն են պահանջւում, ի՞նչ արդարություն, մենք պետք է արդարություն պահանջենք ու մենք պետք է նրանց մեղադրենք»,-ասաց կուրսանտի հայրը:
Նշենք, որ գործը դատարանում է: Ըստ մեղադրական եզրակացության՝ ռազմական ինստիտուտի կուրսանտներ Գնել Թևոսյանը, Նորիկ Սահակյանը,Վաչե Սահակյանը և Մովսես Ազարյանը հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին:Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում Երեւանում տեղակայված ուսումնական զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Խոսելով առաջին դատական նիստ մասին հայրն ասաց. «Առաջին օրն էր, էդ ամբողջ դեպքը մեր աչքերի եկավ, ես անձամբ հիշեցի թե ինչպես էի որդուս տանում դպրոց, հետո ինչպես որոշեց, որ պետք է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ընդունվի, ինչպիսի ուրախությամբ էինք նրան ուղարկել այնեղ սովորելու, իսկ այսօր արդեն անիծում ենք այդ օրերը, որ նման որոշում կայացրեցինք ու ուղարկեցինք այնտեղ: Եթե գոնե արդարություն հաստատվի, գոնե մի քիչ մեր ցավը կմեղմանա»,-ասաց հայրը` հավելելով, որ մյուս դատական նիստերը ավելի հետաքրքիր են անցննելու և նոր բացահայտումներ են լինելու, դեռ նրանք կպատմեմ թե ինչպիսի դաժանությամբ են որդուս սպանել:
