Մեղրիում պայմանագրային զինծառայող է մահացել Tert.am
Մեղրիում պայմանագրային զինծառայող է մահացել:
Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինված ուժերում զոհ կա»,-ասաց նա։
Թե ինչի հետևանքով է մահացել զինծառայողը, Արծրուն Հովհաննիսյանն այլ մանրամասներ չհայտնեց՝ ասելով, որ առաջիկայում կլինեն պաշտոնական տվյալներ:
