«Մեզ դժվար տարի է սպասվում այս «ճակատամարտում»». Կարեն Հովհաննիսյան
Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը սոցկայքի իր էջում գրել է. «Հատուկ ադրբեջանասերների համար:
Ղազախստանում սկիզբ է առել բողոքի ալիք ընդդեմ Հայերի, հնչում են կոչեր Հայերին Ղազախստանից վտարելու համար: Պատճառը մի քանի օր առաջվա դանակահարությունն է, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ ու կան վիրավորներ: Ըստ տարածված լուրերի, դանակահարողները հայկական ազգանուններով մարդիկ են, բայց...
Բայց, պարզվում է, որ դանակահարողները ադրբեջանցիներ են, սակայն ինչ որ կախարդական փայտիկով, այդ ազգանունները մի քանի ժամ հետո դարձել են հայկական ազգանուններ և հայտնվել են մարդիկ , ովքեր սկսել են հայերի դեմ բողոքի ակցիաներ իրականացնել:
Հայերը Ղազախստանում բավականին հարգված են, մի շարքոլորտներում իրենք անգերազանցելի են, ունեն կշիռ կառավարությունում և այլն:
Կարծում եմ, որ արդեն ակնհայտ է, որ Ադրբեջանը հսկայածավալ միջոցներ է ներդրել, որպեսզի Հայերին հեղինակազրկի միջազգային ասպարեզում: Մեզ դժվար տարի է սպասվում այս «ճակատամարտում»»:
