Մեզ հայերիս ամեն բան տրված է Աստծուց. Բացառիկ զրույց հայազգի գործարար Ռուբեն Թաթուլյանի հետ
Հայաստանում ներդրումների խթանմանը ուղղված ի՞նչ քայլեր են անհրաժեշտ <<Իրավունքը>> փորձել է հետաքրքրվել ռուսաստանաբնակ հայ հայտնի գործարար Ռուբեն Թաթուլյանից, ով ներկա էր Երևանում անցկացվող Armenia Business Forum-ին: Պարոն Թաթուլյանը տվեց կարճ, բայց բովանդակալից պատասխան.
-Ամենակարեւորը դա իշխանությունն է, եթե իշխանությունը գործում է թափանցիկ ի շահ հայրենիքի, ուրեմն ինչպես մենք նախկինում էինք մեր երկրի համար անում ամեն բան, նույնը այսօր ենք շարունակելու: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան թափանցիկ կգործի իշխանությունը:
-Իսկ այսօր Դուք տեսնո՞ւմ եք թափանցիկ աշխատելու ձգտումը ՀՀ իշխանության կողմից:
-Իհարկե տեսնում եմ, եթե մենք չտեսնեիքն այդ հեռանկարը, ձգտումը, մենք այսօր այստեղ չէինք լինի: Ես վստահ եմ, որ Հայաստանում ամեն բան կկարգավորվի, եթե լինի ձգտումը, իսկ այդ ձգտումը կա: Առհասարակ մեզ հայերիս ամեն բան տրված Աստծուց, վստահ եմ, որ Հայաստանը դեռ զարգանալու է ինչպես երբեւէ: