Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր մեջ մարդասիրություն ունենա.Արթուր Ասատրյան (Դոն Պիպո)
Ստորև ներկայացնում ենք Արթուր Ասատրյանի (դոն Պիպոյի) հարցազրույցից մի հատված.
-Արթուր Ասատրյանի անվան բարեգործական հիմնադրամը վերջին շրջանում բավականին ակտիվորեն բարեգործական բազմաբնույթ ակցիաներ է իրականացնում, ինչո՞վ է պամանավորված այդ ակտիվությունը:
-Կարծում եմ, որ հայ մարդու համար, ով ի վիճակի է բարեգործություն անել, հիմնական նպատակը հայրենիքին և իր հայրենակիցներին որևէ կերպ աջակցելն է: Այսօր Հայաստանում բավականին ծանր պայմաններ են, և մարդիկ շատ դեպքերում հայտնվում են անելանելի վիճակում, որից դուրս գալու համար նրանց խիստ անհրաժեշտ է օգնություն: Յուրաքանչյուր մարդ, ով կյանքում կարողացել է հաջողության հասնել, պետք է խորապես գիտակցի, որ այդ հաջողության հետ անմիջականորեն կապ ունեն իր հայրենի արմատները, ինչ-որ իմաստով նաև գենետիկան, այն միջավայրը, որտեղ ծնվել և դաստիարակվել է, ուստի նա պետք է կարողանա նաև մշտապես օգնության ձեռք մեկնել այլ մարդկանց: Մեզանից յուրաքանչյուրը պետք է իր մեջ ունենա մարդասիրություն, այլապես նյութական բարեկեցությունը դատարկության կհանգեցնի, եթե չկա հոգևոր հարստություն:
-Դուք ունե՞ք քաղաքական նպատակներ՝ մասնավորապես ՀՀ-ում քաղաքականության մեջ մտնելու նպատակներ:
- Ոչ, այդպիսի նպատակներ չեն եղել և չկան: Քաղաքականությամբ թող զբաղվեն այն մարդիկ, ովքեր ցանկություն ունեն և արդեն իսկ ներգրավված են ՀՀ քաղաքականության մեջ, ճիշտ է Հայաստանում շատ խնդիրներ կան դեռևս չլուծված, բայց վստահ եմ, որ նրանց մոտ կստացվի իրենց առջև դրված բարդագույն մարտահրավերներին ի օգուտ պետության և հասարակության լուծում տալ, ամեն դեպքում հաջողություն եմ մաղթում ՀՀ քաղաքական գործիչներին, թող կենտրոնացնեն իրենց ուժերը և զարգացնեն մեր բոլորիս հայրենիքը:
Մանրամասները՝ blogbox.am-ում:
