«Մի՛ տրվեք սադրանքների». Գիսանե Պալյան
Երաժիշտ, երգահան Գիսանե Պալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեծ-մեծ խոսացողներ ու անընդհատ դժգոհողնե՛ր։ Պատկերացնո՞ւմ եք արդյոք` որքան դժվար է որևէ անգամ փոքր դրական փոփոխություն անել մեր երկրում, որը 30 տարի շարունակ թալանվել է ու հասցվել էս խղճուկ վիճակին։ Մի՛ տրվեք սադրանքների նրանց կողմից, ովքեր գոռում-գոչում են այն մասին, որ ոչինչ չի փոխվում։ Նրանք իրենց նեղանձնական շահերից ելնելով, պատրաստ են տապալել մեր երկրի առաջընթացն ու իրենց բացասական տրամադրությունները տարածել մարդկանց մեջ։ Համբերատար լինենք ու օգնենք իշխանոիթյուններին ոտքի կանգնեցնելու մեր երկիրը»։
