Մի անգրագիտությունը մյուսի հետեւի՞ց.Վիգեն Ստեփանյան
Արդեն տեղեկացրել ենք,որ Օպերային թատրոնի աշխատակիցները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում՝ թատրոնի գեղարվեստական տնօրեն Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատման դեմ։
«Ես իրավաբան չեմ, ես մտածում եմ եթե օպերային թատրոնը վերջին տարում հասել է տեսանելի արդյունքի, ինչո՞ւ ենք պատճառ բռնում հայերենը, ամեն ինչ կարելի է պատճառ բռնել։ Մի անգրագիտությունը մյուսի հետեւի՞ց»,- լրագրողների հետ զրույցում ասաց
դերասան Վիգեն Ստեփանյանը :
Դերասան խոսքով, Ն. Ղարիբյանը նստել է այդ աթոռին, գիտի, ինչ որ բաներ պետք է անի, սակայն որևէ մեկի հետ խորհրդակցել, կարծիք հարցնել չունի՝ սխալ է, թե ճիշտ է։
«Մարդը սխալական է, բոլորս էլ սխալական ենք»,- ընդգծեց դերասանը։
«Թատրոնները միշտ չէ, որ միաձայն են, միասնական են, արվետսագետն այնպիսի մարդ է, որ միշտ ունի սեփական կարծիքը, նախաձեռնությունը, սեփական տեսանկյունը, բայց այս դեպքում, տեսնում ենք, թե ինչքան միասնական են։ Այստեղ նաև այլ թատրոնների ղեկավարներն են։ Մարդկանց վիրավորում է այս անտարբերությունը, չտեսնելը, հստակ խնդիրներ են ծառացել, անտեսվում են։ Դեռևս անտարբերություն է»,- ասաց Վիգեն Ստեփանյանը։