Մի բան էլ ասեմ ու վերջ.Լուլու
Մի բան էլ ասեմ ու վերջ ! ես ,եթե երգիչ լինեի, կերազեի գնալ Եվրատեսիլ, մասնակցել էդ տոնին, վայելեի էդ մթնոլորտը , ոչ մի տեղ չզբաղեցնեի , բայց միլիոնանոց հանդիսատեսի առաջ ելույթ ունենայի ու էդ ադրենլինը զգայի :) հաստատ կգնվեին մարդիկ , ովքեր կհավնեին ,ու դա բավական կլիներ :) ես ուրախ եմ մեր երեխեքի համար . իրենք վայելեցին մի ամիս , ընկերացան, սիրվեցին շատերիս կողմից :) էս օրերը կմնային իրենց պայծառ հիողություններում ընդմիշտ , եթե չլինեին ձեր նողկալի քոմենթները :)
Գերմանիան ու Ավստրիան ունեցան 0 միավոր , բայց ,վստահ եմ, իրենց երկրում չեն արժանանա այսպիսի տհաճ վերաբերմունքի …. մենք քաղաքակրթությունից մղոններով հեռու ենք…. տխրել եմ մեր երեխեքի համար . մենք ՝ տեղական հայտնիներս , սովոր ենք ձեր մաղձին , իմունիտետ ունենք , իրենք ՝ ոչ , շոկի մեջ են ….
ի դեպ , ինչ ժյուրին խառնվում է քվեարկությանը , գործը դժվարացել է , սա առաջին անհաջողությունը չի … սխալ է միայն սփյուռքի համար երգ ներկայացնելն …ու էլի շատ սխալներ ….
մի բանից էլ եմ շատ նեղվել, որ չեմ ասի ՝ սոլիդարությունից ելնելով ,բայց սիրտս պայթում ա …….
չար եք , մարդիկ …
տեղական պատվիրակություն , ձեր սխալների պատճառով անհաջողության մեջ չարժի մեղադրել էդ երեխեքին ու արհամարել … վաղը կարող ա էլի պետք գան :)
Եվրատեսիլն էլ կյանքի նպատակ չի , այլ տոն, որը պետք է վայելել :)
ապրեք ձեր կյանքով , չեք սիրում, մի դիտեք , ոչ ոք ձեզ չի ստիպում: