Մի չըրթ էլ «չռմբակոծող» Օլանդին
Հարցնում եք` ինչով է պայանավորված Օլանդի «մոմենտ իստինին», թե իրենք սեպտեմբերի մեկին պետք է ռմբակոծեին Սիրիան: Ընդորում, հայտարարությունն արվեց այն օրը, երբ Սերժ Սարգսյանը ժամանել էր Փարիզ, իսկ վաղը հանդիպելու է նույն Օլանդի հետ: Այսպիսով. ա/.Քիմիական զենքի առնչությամբ Քերի-Լավրով ձեռք բերված վերջնական համաձայնության ֆոնին, ըստ որի` այդ զենքը տրվում է ի պահ միջազգային հանրության պահեստավորմանը, արեւմուտքը Պուտին Վլադիմիրի ձեռքից վերցնում է խաղաղության աղավնու տիտղոսը, դա տալիս Օբամային: Մի չըրթ էլ «չռմբակոծող» Օլանդին: Միեւնույն ժամանակ Պուտինին հասկացնում են, որ Նոբելյան մրցանակը մնաց սարերի հետեւում: Կուլտուրական ասած` բորդյուրին: բ/.Օլանդի հայտարարությունը նշանակում է, որ ամեն րոպե իրենք կարող են նաեւ ռմբակոծել Սիրիան, ինչպես այդ օրը` սեպտեմբերի մեկին: Առանց այդ մասին նախօրոք հայտարարելու եւ միայնակ` Օբամա-Օլանդ որոշմամբ... Չնայած` ինչու միայնակ Իրենք քրմական հերարխիան այդ որոշումը շատ վաղուց է կայացրել: Ժամկետների հարցն է մնացել ու մնում բաց: Հ.Գ. Հարցնքւմ եք. ինչ կապ ունի Սեւրժ Սարգսյանի այցի օրը հայտարությունն անելու ընտրությունը: Ոչ մի: Ինտրիգություն էի անում: ճճ Հա ի դեպ. վաղը Օլանդը ջերմորեն` Սերժ Սարգսյանի կողքը կանգնած կհայտարարարի` Ֆրանսիան աջակցում է Հայաստանին` բոլոր հարցերում: Եւ շատ ուժեղ: Ելիսեյան պալատի իմ հավաստի ախպերներն ասին:
Կարմեն Դավթյանի ֆեսբուքյան էջից:
