Մի երիտասարդ ընտանիքի հետ տեղի ունեցած դաժան ողբերգության վրա լայքահրճվանք սարքելը բարոյական չէ
Ժողովուրդ էս ի՞նչ եք անում. «Ամուսինը հոգեկան հիվանդ էր…», «Կինը դավաճանել է…», «Կասկածել է, որ երեխան իրենից չէ…», ու էս բոլոր անպատասխանատու բառերը ինչ-որ անհայտ ականատեսների հղում անելով: Լրագրողի պարտականությունն է օպերատիվորեն տարածել տեղեկատվությունը և ոչ թե բամբասանքը, իսկ շատ դեպքերում նաև սեփապան տափակ ենթադրությունները: Մի երիտասարդ ընտանիքի հետ տեղի ունեցած դաժան ողբերգության վրա լայքահրճվանք սարքելը բարոյական չէ:
Գրում է դատախազի մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում