Մի հայտարարված աուդիտի քրոնիկա
«Հայաստանի էլեկտրական ցանցերում» հնարավոր աուդիտի վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ հնչեց հունիսի 27-ին, հասարակության շրջանում դարձել է ակտիվ քննարկումների և դիտարկումների առարկա: Եվ քաղաքացիները, և փորձագիտական շրջանակները, և քաղաքական շրջանակները փորձում են հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնելու անցկացվող աուդիտը, ով է այն անցկացնելու, ինչ շրջանակներում և այլն: Աուդիտը նվազագույնն է, որ պահանջվում է ՀԷՑ-ի գործունեության և արդյունքների շուրջ ստեղծված իրավիճակում:
Սակայն կան մի քանի պարզ հարցեր, որոնք խնդիրը ուղղակի տանում են փակուղի:
Հարց 1. Հայաստանի իշխանությունները իրենց կարո՞ղ են թույլ տալ աուդիտի ենթարկել ռուսական խոշոր ընկերությանը պատկանող ձեռնարկությունը, հայտնաբերել այնտեղ չարաշահումներ (որոնք նույնիսկ առանց աուդիտի են արդեն իսկ մեծ քանակով բացահայտվել) և պատասխանատվության ենթարկել չարաշահողներին: Այս հարցի պատասխանը, մեղմ ասած, հոռետեսական է, եթե նկատի ենք ունենում հայ-ռուսական հարաբերությունները, Հայաստանի իշխանության վրա Ռուսաստանի իշխանության գերազդեցությունը: Այնքան խոսուն օրինակներ կան այս առումով, որ չափազանց միամիտ կամ լավատես է պետք լինել՝ հավատալու համար, որ հնարավոր է իսկապես լիարժեք աուդիտ, բացահայտում և պատասխանատվության ամբողջական շղթա:
Մանրամասն ՝ 1in.am-ում