Մի հոգու հետ սեքսը՝ 8-10 հազար դրամ. հայաստանցի կինը 50/50-ով հայ կանանց է մատակարարել
«Առաջին լրատվական»-ը գրում է.
Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Գոհարիկ Ք.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ:
47-ամյա Գոհարիկին մեղադրանք էր առաջադրված պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2 –րդ մասի 5-րդ կետով:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Գոհարիկը նպաստել է հայ մարմնավաճառուհիների կողմից Թուրքիայում պոռնկությամբ զբաղվելուն:
Ըստ դատական ակտի՝ Գոհարիկը 1993 թվականին ամուսնացել է նոյեմբերյանցի երիտասարդի հետ: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ունեցել են երկու երեխա, նրանք արդեն չափահաս են:
Ամուսնությունից ու երեխաներ ունենալուց կարճ ժամանակ անց Գոհարիկն ամուսնալուծվել է, երեխաները մնացել են նրա խնամքին:
Գոհարիկը բազմիցս մեկնել է Թուրքիա՝ այնտեղ բնակվող քրոջ մոտ: Հետագայում Գոհարիկն էլ է մշտական բնակություն հաստատել Թուրքիայի Սպարտա քաղաքում:
Նա ծանոթացել է հայ մարմնավաճառուհիներ Քրիստինեի, Գյուլնարայի հետ: Մինչ այդ՝ Քրիստինեն իր ընկերուհի Ժաննայից իմացել էր, որ նա մարմնավաճառությամբ զբաղվելու համար մեկնում է Թուրքիա, և այնտեղ նրան օգնում՝ հաճախորդներով ապահովում է Գոհարիկ Ք.-ն: Քրիստինեն նույնպես ցանկություն է հայտնել Ժաննայի հետ Թուրքիա մեկնել և նույն գործով զբաղվել:
Պայմանավորվածության համաձայն Քրիստինեն ու Ժաննան 2015-2016 թվականների ընթացքում մի քանի անգամ մեկնել են Թուրքիա, նրանց դիմավորել է Գոհարիկ Ք.-ն:
Վերջինս Քրիստինեին ծանոթացրել է «աշխատանքային պայմաններին», և առաջին օրվանից Քրիստինեն զբաղվել է մարմնավաճառությամբ:
Հաճախորդներին ապահովել է Գոհարիկը՝ Քրիստինեի ու Ժաննայի վաստակած գումարից հանելով կոմունալ ծախսերը, իսկ մնացած գումարը մարմնավաճառուհու և իր միջև բաժանելով հավասարաչափ:
Հետագայում Քրիստինեն Թուրքիա՝ Գոհարիկի մոտ մեկնել է նաև առանց Ժաննայի:
Հերթական անգամ Քրիստինեն զանգել է Գոհարիկին ու ասել է, որ հետը Թուրքիա է տանելու նաև ընկերուհուն՝ Գյուլնարային:
Ըստ դատական ակտի՝ Գոհարիկ Ք.-ն 2016 թվականի մարտի 29-ից մինչև ապրիլի 29-ը և 2016 թվականի մայիսի 10-ից մինչև հունիսի 10-ը Քրիստինեին ու Գյուլնարային հյուրընկալել է Սպարտայում գտնվող իր տանը ու նպաստել է նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն՝ ապահովել է հաճախորդներով, նրանց աշխատած գումարներից հանել է կոմունալ ծախսերը, իսկ յուրաքանչյուր հաճախորդից ստացած գումարի հիսուն տոկոսը վերցրել է ինքը՝ այդ կերպ նա գույքային օգուտ է ստացել:
Բացի այդ, ըստ դատական ակտի՝ 2016 թվականի հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը Սպարտայի իր տանը Գոհարիկը հյուրընկալել է Գյուլնարային, իսկ 2015 թվականի մարտի 15-ից դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում 3 անգամ հյուրընկալել է Քրիստինեին, նրանց ապահովել է հաճախորդներով՝ նույն պայմաններով:
Գոհարիկ Ք.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ ամուսնալուծությունից հետո սկսել է մեկնել Թուրքիա, բնակություն է հաստատել Սպարտա քաղաքում: Խնամել է մեծահասակների ու միայն այդ ճանապարհով է գումարներ վաստակել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
