Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայրէջք կատարել Երևանում․ պարզաբանում
Մի քանի չվերթի ինքնաթիռներ՝ Լառնակայից, Դուբայից, Աբու Դաբիից և Եկատերինբուրգից չեն կարողանում վայրէջք կատարել Երևանում։ Այս մասին տեղեկացնում են «Զվարթնոց» օդանավակայանից։
Նշվում է, որ պատճառն անբարենպաստ եղանակային պայմաններն են՝ խիտ մառախուղը։
