Մի շարք նախարարություններ կմիավորվեն. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ կառավարության օպտիմիզացիան կշարունակվի. կմիավորվեն բնապահպանության և գյուղնախարարությունները, ինչպես նաև՝ աշխատանքի և սոցիալական ապահովության ու առողջապահության:
Թերթը գրում է, որ մեծ լոբբինգ է ընթանում Էկոնոմիկայի նախարարության և նախարարի պարագայում: Ըստ լրատվամիջոցի՝ Ճշմարիտյանի հարաբերությունները լավ չեն ոչ միայն վարչապետ Հովիկ Աբրահամյանի, այլև՝ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ:
«Ու հիմա քննարկվում է հարցը՝ ո՞ւր դնել էկոնոմիկայի նախարարության «ճամպրուկը»: Գագիկ Խաչատրյանը կարծում է, որ այն, որպես ենթաբաժին, պետք է մտնի իր նախարարության մեջ և կամ, առնվազն, Վաչե Գաբրիելյանի կողմից ղեկավարվող անպորտֆել նախարարության «տակ»: Սրա հետ Հովիկ Աբրահամյանը համաձայն չէ, որովհետև Վաչեի փոխվարչապետ դառնալու դեպքում ևս մեկ սուպերնախարար է ունենում, իսկ ինքն էն գլխից ոգևորված չի եղել Վաչեի նշանակմամբ, ով ինտելեկտուալի համարում ունի»,- գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի` 12.11.2014թ. համարում:
