Մի շարք տաքսի ծառայություններ` սպասարկման նվազագույն գինը բարձրացնելու մասին. Հրապարակ
Երեկ լուրեր էին տարածվել, թե գազալցակայաններում գազի թանկացման հետեւանքով տաքսի ծառայությունները սպասարկման նվազագույն գինը 600-ից դարձրել են 1000 դրամ: Մենք կապվեցինք մի շարք տաքսի ծառայությունների հետ: «Մարկիզա»-ից ասացին. «Դեռ չի բարձրացել, կոնկրետ մեզ մոտ դեռ խոսակցություններ չկան»: «Ջաստ» տաքսի ծառայություն. «Ճիշտ է՝ գազը թանկ են լցնում, բայց դեռ այդպես աշխատում ենք, էս պահին թանկացման մասին բան չեն ասել»: «Կայզեր» տաքսի ծառայություն. «Մենք դեռ չենք թանկացրել, բայց խոսակցություններ լսել ենք, որ պետք է թանկացնեն: Դեռ սպասողական վիճակում ենք»: «Ռիմեա» տաքսի ծառայություն. «Մենք դեռ 600 դրամով ենք աշխատում, բայց թե մի ժամ հետո ինչ կլինի, տեղյակ չենք»:
