Մի տեսակ ջղայնացա այս պահից
Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ես բաձարձակ դեմ չեմ մեր քաղաքում այլ հուշարձանների գոյությանը,Կապույտ Մզկիթն էլ սիրում եմ, էդտեղ բավականին երկար սովորել եմ, մի տեսակ հարազատ վայր է ինձ համար, բայց մի տեսակ շատ ջղայնացա էս պահից...Ուզում եմ հասկանալ` հիմա որ արտասահմանցիներն ուզում են եղանակը նայել Երևանում այս հավելվածով, իրենց մոտ էլ ա՞ Կապույտ Մզկիթի պատկերը այսօր,Երևանում ուրիշ տեսարժան պատկեր էլ չկա՞՞ ( գիտեմ , որ ամեն օր փոփոխվում են պատկերները)
P.s. սենց բաներից ա , որ արտասահմանում մատուցողները հարցնում են "որտեղից եք" , ասում ես "հայ" , ասում են " բայց ինչու դուք խոզի միս ուտու՞մ եք" կամ " բայց այս ճաշատեսակը խոզի մսով է"
Մի քանի էդպիսի դեպքից հետո Հայաստանից դուրս գալիս` խաչ եմ կրում, որ ավելորդ հարցեր չտան ։