ՄԻ ՏԽՐԻՐ.Արմեն Ստեփանյան
Իմ սիրտը գումարիր քո սրտին,
Արցունք կծնվի,
Ափսոսանք կծնվի և թախիծ,
Ու անձրեւ կլինի,
Ի՞նչ խոսքեր ,դրանք ու՞մ են պետք,
Զուր տեղը կցավի
Ու հոգիս կլցվի տխրությամբ,
Կխելագարվի՜...
Դու ինչե՜ր թողեցիր անցյալում.
Ես մենակ մնացի,
Պահեցի քեզ իմ սրտում,
Քո սիրով ապրեցի:
Իսկ օրն է անհուսալի.
Աչքերդ անկեղծացան,
Խոստացար ինձ սերն աշխարհի,
Ուշացած գարնան նման:
Իմ սիրտը գումարիր քո սրտին,
Հառաչանք կծնվի,
Մի երգ կծնվի ու կարոտ
Ու ամպրոպ կլինի:
Էլ ի՞նչ հույզ, մայրամուտ է արդեն,
Զուր տեղը մի տխրի,
Մեր սրտերն իրար կգտնեն,
Երբ կրկին նոր կյանք կլինի...
Արմեն Ստեփանյան