Մի խնդիր, որը ջլատում է գյուղացիներին. Ալիկ Սարգսյանը մթերումների հարցով դիմեց գյուղնախարարին.VIDEO
Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանն իր հարցը ուղղեց գյուղնախարարին. «Տարիներ շարունակ երկրում մի շատ կարևոր խնդիր իր լուծումը չի գտնում, որը թուլացնում, ջլատում և նյարդայնացնում է մեր գյուղացիներին: Խոսքը մթերող կազմակերպությունների հետ աշխատանքի մասին է: Իմ խորին համոզմամբ՝ կառավարությունը ինչ-որ կերպ պետք է կանոնակարգի այս ոլորտը»: