Ոչ թե Հայաստանյայց Առաքելական եկեղեցին, այլ մի խումբ հոգեւորականներ՝ բարձրաստիճան եւ ոչ բարձրաստիճան, պատերազմ են հայտարարել հայ հանրությանը...
Պատերազմ են հայտարարել երկրին...
Կաթողիկոսը օր առ օր նվաճում է բազմաթիվ տարածքներ, կառավարությանը մղում է ապօրինի որոշման՝ խախտել ՀՀ տոների մասին օրենքն ու Եկեղեցական տոներից հետո հայտարարել մեռելոցներ...
Կաթողիկոսը ավերեց Հայաստանի պետության ինքնության խորհրդանիշերից մեկը՝ Գիտությունների ակադեմիայի առաջին շենքը...
Մի խումբ եպիսկոպոսներ դարձել են օլիգարխներ, տեր կանգնել ահռելի ֆինանսական միջոցների...
Սփյուռքի բարերարներից շատերի ներդրած գումարները բախվում են ինչ-որ ,,առեղծվածների,,...
Մոսկվայի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արք Ներսիսյանը սերտաճել է ռուսաստանահայ բիզնեսին...
Կաթողիկոսի նախաձեռնությամբ՝ Ռուսաստանին քծնելու եւ դուր գալու համար՝ Մոսկվայի նորակառույց եկեղեցին կոչվեց Սբ Պայծառակերպության...
Մի խումբ եպիսկոպոսներ, անցնելով բոլոր սահմանները, լուտանքներ ու հայհոյանքներ են հրապարակավ տեղում մտավորականության վրա՝ այսպիսով խախտելով քրիստոնեական հանդուրժողության բոլոր կանոնները...
Հիմա էլ հարձակում են սկսել երաժշտական մի շարք ժանրերի դեմ...
Իսկ մեր թեմական առաջնորդներից մեկն էլ ասում է, թե հայ եկեղեցին ինկվիզիցիա չի ունեցել...
(Մեկ անգամ եւս զգուշացնեմ. գրել եմ ոչ թե եկեղեցու, այլ սպասավորների մասին...)
Լեւոն Մութաֆյանի ֆեյսբուքյան էջից: