Միացյալ Նահանգները վաղուց իր երկդիմի քաղաքականությամբ ճոճվում է թուրքական մահիկի վրա նստած
Անցած դարասկզբի նման եվրոպական նավերին Հայոց լեռներն են խանգարում, Միացյալ Նահանգները վաղուց իր երկդիմի քաղաքականությամբ ճոճվում է թուրքական մահիկի վրա նստած, իսկ մեր բարեկա՞մը… Դե իսկ մեր բարեկամը, մեր դարավոր դաշնակիցը խաղում է երկու լարի վրա, լարախաղացի նման, ինչպես միշտ՝ անունը կա, ամանում չկա…Մի քանի հերթապահ հայտարարություններ և վերջ… Նա իր գործն արել է արդեն՝ բիրիքով, նույնիսկ՝ ապառիկ, ամենաժամանակակից զենքերն է վաճառել ազերի թուրքերին: Մոռանալով, որ մի օր էլ ադրբեջանն է իր ավագ եղբոր նման հենց այդ զեքերն իրենց դեմ ուղղելու, ռսավարի ցույց տալու երեք մատի կոմբինացիա… Սատկել են Օբաման էլ, Պուտինն էլ, Օլանդն էլ, մյուսներն էլ՝ բոլորը…Վաղուց վաճառել են իրենց հոգին ու խիղճը սատանային…Պատահական չէր, որ պզտիկ ալիևի ամերիկյան այցից հետո սկսվեց այս ամենը, հավանաբար դիվանագիտական ներքին խողովակներով լուռ համաձայնություն հայտնեցին և քսի տվեցի Ղարաբաղի վրա: Ելքը մեկն է՝ հզորանալ է պետք, համախմբվել ազգովի, ողջ հայ ազգի ներուժն օգտագործել՝ ֆինանսական, ինտելեկտուալ, դիվանագիտական, անձնական, մի խոսքով ողջ ներուժը…Հայաստան, Արցախ և Սփյուռք՝ Իսրաելի նման, հրեաների նման, հզոր ու զարգացած Երկիր է պետք կառուցել…Ելքը դա է, այլ ճանապարհ չունենք…
Ռոբերտ Մելքոնյան