«Միասնություն» դաշինքի փլուզման պատճառներից մեկը ՀԷՑ-ի վաճառքն էր. Դեմիրճյան
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը ՀԷՑ-ի իրականացրած թալանին առնչվող մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ այդ ընկերությունն է դարձել «Միասնություն» դաշինքի փլուզման պատճառը:
«Ինչի էր պետք ժամանակին բաշխիչ ցանցը վաճառել օֆշորային ընկերության, որն էլ թանկ գներով այն վաճառեր ռուսական ընկերության։ Այդ ժամանակ ՀԺԿ-ն հստակ դեմ էր արտահայտվում, և դրա պատճառով լուրջ խնդիրներ առաջացան «Միասնություն» դաշինքում։ Դա էր դաշինքի փլուզման պատճառներից մեկը»,- ասաց Դեմիրճյանը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
