Միայն դեպի հաղթանակ․ Շոյգուն դիմել է զինծառայողներին
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Զինված ուժերի միացյալ շտաբում պետական պարգևներ է հանձնել մարտական առաջադրանքների ժամանակ աչքի ընկած զինծառայողներին և հայտարարել, որ ռուսական բանակը դեռ շատ աշխատանք ունի առջևում, գրում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ ՊՆ ղեկավարը վստահություն է հայտնել, որ այդ պարգևները վերջինը չեն։
«Առջևում շատ աշխատանք ունենք։ Դուք արժանապատվորեն պայքարում եք, և դրա համար արժանացել եք պետական պարգևների։ Երկիրը գնահատել է ձեր աշխատանքը, ձեր ռազմական աշխատանքը։ Միայն առաջ, միայն դեպի հաղթանակ» - ասել է Շոյգուն։