Միայն ֆեյսբուքյան հայկական տիրույթին բնորոշ երևույթներ
Մենակ ֆեյսբուքյան հայկական տիրույթումա, որ՝
1. Աղջիկը ֆակտ ուզումա, որ տղան իրա վրա ուշադրություն դարձնի, բայց հենց ուզածին հասնումա սկսումա «նազը թանկա ծախել»։
2. Տղան կարա էնքան անհամ սկսի շփումը, որ էն աղջիկը նույնիսկ, ում դուրը ինքը եկելա, չխոսա հետը։
3. Ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստները սաղ օրը իրանց անձնական գործերով զբաղված լինեն ու մենակ քշերը 11-ից հետո հիշեն, որ իրանք ուզում են խաղաղ երկիր, ժողովուրդը ապրի ազատ ու օր շուտ ազատվի էս իշխանություններից, իսկ օրվա մնացած ժամերին ու շաբաթ կիրակի դրա մասին մոռանան։
4. ՀՀկ երիտթևի երեխեքը ստատուսը լայքում են ՀՀԿ երկտթևի երեխեքը։
5. Մամլո խոսնակը հայտարարություն տարածի։
6. Ոստիկանի «գրկում» հայտնված «ակտիվիստը» բեսամբ դեմք լինի։
7. «Արտուշ Վարսիկ» ու նմանատիպ անուններով ամուսնական զույգի մեկ միասնական ըկաունքթ լինի։
8. Աղջկա կիսատկլոր նկարը 300-ից ավել լայք լինի ու մի 100 տղա էլ տակը գրի. «դուք շատ գեղեցիկ եք»։
9. Որոշ բլոգգերներ դարձան հասարակ ՖԲ օգտատեր ու հասարակ օգտատերի նման ՖԲ-ում լռվցնեն՝ մոռանալով, որ իրենց բլոգում գրված նախորդ հրաշագեղ բլոգային գրառումները շարունակություն ու «նոր շունչ» են ուզում։