Միայն մի դեպքում ԲՀԿ-ն մաս կկազմի կառավարությանը. Ծառուկյանի պայմանը
«Ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենք կմասնակցեն Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմավորմանը միայն այն դեպքում, եթե իրենց այդ կառավարությունում ազդեցիկ ներկայացվածություն առաջարկվի:
Խոսքը պաշտոնների թվի մասին չէ, այլ որ իրենք ունենան ազդեցիկ պաշտոններում սեփական թեկնածուներ առաջադրելու հնարավորություն: Թե որ պաշտոններն է Ծառուկյանը համարում ազդեցիկ եւ երբ կորոշվի մասնակցության հնարավորությունը՝ նա չի մանրամասնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում