ՄԻԵԴ դատավորը Սուրիկ Խաչատրյանի ազգականն է
ՀՀ նախկին օմբուդսմեն, ներկայումս Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականն է։ Մեր այս տեղեկությունը հաստատեց ինքը մարզպետը։ Հարցին, թե ինչ ազգակցական կապ կա իր և նախկին ՄԻՊ Հարությունյանի միջեև, նա պատասխանեց․ «Նա իմ «դվայուրդնի քրոջ» տղան է»։ Փաստորեն, ի թիվս Հայաստանի դեմ ներկայացվող այլ գանգատների, Արմեն Հարությունյանը քննելու է 2 տարի առաջ մարզպետի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի հոր՝ Էմիլ Բուդաղյանի բողոքն ընդդեմ Հայաստանի։ Ազգակցական կապը կասկածի տակ է դնում Հայաստանը ներկայացնող դատավորի անաչառությունը։ Հիշեցնենք, որ Էմիլ Բուդաղյանն իր բողոքում արձանագրել է արդար դատաքննության, անմեղության կանխավարկածի, կյանքի և տեղեկություն ստանալու իրավունքի խախտումներ։
մանրամասն՝ hraparak.am-ում