ՄԻԵԴ-ում հայաստանի դատավորը Սուրիկ Խաչատրյանի ազգակա՞նն է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է, որ ՄԻԵԴ-ում հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականն է: Ըստ թերթի այս տեղեկությունը հաստատել է նաև մարզպետը՝ ասելով. «Նա իմ «դվայուրըդնի» քրոջ տղան է»:
Այնուհետև լրատվամիջոցն անդրադարձել է 2013թ. Սուրիկ խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների դեպքին՝ նշելով, որ տպավորությունն այնպիսին է, որ ՄԻԵԴ դիմելով Բուդաղյանները կկարողանան հասնել արդարության, սակայն այստեղ էլ որոշ խնդիրներ կան:
«Արդյոք ՄԻԵԴ-ը թույլ կտա՞ , որ ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանը մասնակցի իր բարեկամի գործի քննությանը»,- հարցնում է թերթը:
Ի պատասխան նշված հարցի՝ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանն ասել է, թե տեղյակ չէ, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ՄԻԵԴ-ում հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանի բարեկամն է:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
