ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը կարող է չեղյալ համարվել. Հրապարակ
Խոսվում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը կարող է չեղյալ համարվել՝ հաշվի առնելով մրցույթի ընթացքի վիճահարույց լինելը: Խոսվում է, որ հասարակական որոշ կազմակերպություններ պատրաստվում են բողոքներ ներկայացնել ԵԴ: Հիշեցնենք, որ մրցույթի արդյունքում հաղթող էր ճանաչվել 3 թեկնածու՝ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, փաստաբան Արա Ղազարյանը, դատախազության աշխատակից Նելիկ Հարությունյանը: Սերժ Սարգսյանը հաստատել է մրցույթի արդյունքները: Դատավորի ընտրությունը, թերեւս, կկայանա ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում:
