Միևնույն է ԱՐՑԱԽԸ եղել է, կա ու կմնա մի անձեռնամխելի սրբավայր
Պարոն նախագահ, որքան էլ, որ Դուք չշնորհավորեք
հերոս որդիների հերոս մայրերին,միևնույն է ԱՐՑԱԽԸ եղել է, կա ու կմնա մի անձեռնամխելի սրբավայր, որտեղ ամեն հողակտոր շաղախված է մեր հերոս որդիների արյունով, այժմ էլ մեր որդիներից շատերը կանգնած են թշնամուց մի քանի մետր բաժանող դիրքերում, բայց ի հեճուկս դրան , անխտիր շնորհավորում են հայոց աշխարհի բոլոր մայրերին, մի՞թե չէր կարելի մայրության տոնի շնորհավորանքը, որը մեզ համար սփոփանք է այժմ միայն, միավորման հավաքական համատեքստում հնչեցնել՝չմոռանալով Արցախում զոհված մեր տասնիննամյա հերոս տղերքի մայրերին:
Արցախ-Հայաստան, Հայաստան-Արցախ՝ մի բուռ հող, մի բուռ հայ, մի բուռ մայր, մենք մի հայ, մի հայր, մի հայ ժողովուրդ:
ԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ
