Միհրան Ծառուկյան. «Մտավախություններ ունեմ, թե հանդիսատեսն ինչպես կընդունի դա» (Հարցազրույց)
BlogNews.am-ն իր ընթերցողերին հայտնել է, որ «Ֆուլ հաուս» սիթքոմի անձնակազմը պատրաստվում է մեկնել ԱՄՆ, որտեղ նրանք կներկայանան հումորային համարներով։ Համերգ-ներկայացումն ուղեկցվելու է Միհրան Ծառուկյանի կատարումներով, ով մեզ հետ զրույցում ասաց, որ ներկայացնելու է այն երգերը, որոնք ԱՄՆ-ում շատ են սիրվել։
«Կկատարեմ նաև նոր երգերս՝ «Մայրիկը», «Հայաստանը», որոնք շատ քիչ են հնչել, ևս մի նոր երգ կլինի, սակայն դեռ ընտրության փուլում եմ»,- ասաց Միհրանն ու հավելեց, որ երգացանկն ընտրել է Արմեն Պետրոսյանի՝ Մենչի և Էդգար Ալեքսանյանի հետ։
Երգչի փոխանցմամբ՝ իր ելույթները կուղեկցվեն պարային համարներով։ «Կներկայանամ Գրիգորի Ալոնսի «М dance» պարային խմբի հետ, քամի որ ԱՄՆ-ում միշտ նրանց հետ եմ աշխատել։ Կլինեն հետաքրքիր նոր բեմադրություններ։ Այժմ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Մինչ մեկնելս վիդեոներով եմ շփվում նրանց հետ։ Համերգից մոտ 7 օր առաջ էնտեղ եմ լինելու ու «կենդանի» աշխատելու հնարավորություն էլ կունենաք»,- նշեց Միհրանը։
Շարունակությունը ` այստեղ