Միհրան Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել ներկայանալ հարցաքննության. ՀՔԾ
Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել ներկայանալ հարցաքննության, «Ազատության»-ը փոխանցել է Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նախաքննական մարմինը, սակայն, չի հայտնում, թե որ երկրում է գտնվում Պողոսյանը։
