Միջադեպ Երեւանում. գիշերը բանկի դիմաց կանայք ծեծել են իրար, մեկին գցել գետնին ու քաշել մազերից
Երեւանի Բաղրամյան պողոտայում գտնվող «Անելիք» բանկի մասնաճյուղի դիմաց, նոյեմբերի 11-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ մի խումբ կանայք բանկի դիմաց վեճի են բռնվել, որն այն աստիճանի է թեժացել, որ նրանք սկսել են ծեծել միմյանց:
Ըստ ականատեսներից մեկի, առավել երիտասարդ կանայք երրորդին հարվածներ հասցնելով` տապալել են գետնին, քաշել մազերից, ճանկռել: Ներկաներին չի հաջողվել կանանց բաժանել, նրանք ստիպված ահազանգել են իրավապահներին:
Դեպքի վայր են մեկնել մի խումբ ոստիկաններ:
