Միջուկային զենք ունեցող պետությունների միջև երկխոսության հիմքերը զգալիորեն խաթարվել են․ Պուտին
Ռազմավարական կայունության ոլորտում իրավիճակը շարունակում է վատթարանալ։ Արևմուտքի ապակառուցողական քայլերի արդյունքում միջուկային զենք ունեցող պետությունների միջև երկխոսության հիմքերը զգալիորեն խաթարվել են, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Արևմտյան երկրների կողմից նախկինում ձեռնարկված ապակառուցողական քայլերի արդյունքում միջուկային զենք ունեցող պետությունների միջև կառուցողական հարաբերությունների և գործնական համագործակցության հիմքերը զգալիորեն խաթարվել են։ Համապատասխան երկկողմ և բազմակողմ ձևաչափերով երկխոսության հիմքերը խարխլվել են», - ասել է պետության ղեկավարը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ։
