«Միկա ցեմենտ» գործարանը կվերագործարկվի փետրվարին
«Միկա ցեմենտ» գործարանի մամուլի ծառայությունից հայտնում են. «Միկա ցեմենտ» գործարանը այս պահի դրությամբ տվել է անհրաժեշտ ծավալի արտադրանք սույն թվականի սեպտեմբերին աշխատանքների վերագործարկումից հետո և պահուստավորել է իրացման համար անհրաժեշտ բավարար քանակի ցեմենտ:
Այս ժամանակահատվածում գործարանի աշխատանքը ամեն տարի դադարեցվում է պլանային տեխնիկական աշխատանքների իրականացման նպատակով: Գործարանը, ինչպես միշտ, կվերագործարկվի 2015 թվականի փետրվարին` Հայաստանում շինարարական սեզոնի մեկնարկից առաջ: Աշխատակիցների աշխատավարձի հիմնական մասը վճարված է, մյուս մասը կվճարվի մինչ սույն թվականի վերջը:
«Միկա ցեմենտ» ընկերությունը տարածաշրջանում ցեմենտի արտադրության խոշորագույն գործարաններից մեկն է: «Միկա ցեմենտ» տարբերանշանով արտադրանքն ունի եվրոպական չափանիշներին համապատասխան որակ և լայնորեն հայտնի է Հայաստանում: Գործարանը գործում է 1970թ. ստեղծված լեռնա-քիմիական գործարանի հիմքի վրա:
