Միկայում փորձաշրջան է անցնում բրազիլացի հարձակվող
Հունվարի 27-ին «Միկային» միացավ բրազիլացի հարձակվող Վալիսոն Սիլվա դե Օլիվեյրան: Այս մասին տեղեկացնում է armsport.am-ը:
23-ամյա ֆուտբոլիստը փորձաշրջան կանցնի «Միկայում»: Նա Հայաստան է ժամանել Վրաստանից, որտեղ հանդես էր գալիս առաջին խմբի առաջնության «Ճիաթուրա» թիմում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։