Միլենա Մովսիսյանը տոնում է իր 20-ամյակը
Այսօր ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի դստեր՝ Միլենա Մովսիսյանի 20-ամյակն է:
Եւ այդ գեղեցիկ ու ուրախ տոնի առիթով, ընկերները, հարազատները, մտերիմներն ու Այգեկ համայնքի բնակիչներից շատ-շատերը Շնորհավորում են Միլենա Մովսիսյանին՝ցանկանալով նրան նոր հաջողություններ, ձեռքբերումներ, անհոգ ու երջանիկ օրեր: Մաղթելով նրան այս տողերը.
Ուզում եմ այսօր երկնքից արեվ,
եվ մի ողջ գարուն քեզ ընծա բերել,
ուզում եմ այսօր քեզ երազ ու սեր ,
աստղային ժպիտ ու կյանք պարգեվել,
թող որ ես այսօր քեզ բարին մաղթեմ,
ծով երջանկությամբ քո կյանքը լցնեմ:
լինես երջանիկ եվ այնքան բարի,
որ քեզնով վառվեն լույսերն աշխարհի:
Մենք նույնպես միանում ենք Շնորհավորանքներին, եւ Միլենա Մովսիսյանին մաղթում ենք առողջություն, երջանկություն, խինդ ու ժպիտ:
Ի դեպ, Միլենա Մովսիսյանը Տնտեսագիտական համալսարանի ուսանող է, եւ ապագա տնտեսագետ է:
