«Միլենա» տաքսի ծառայությունը Տարոն Մարգարյանի ընտանիքին չի պատկանում. Արթուր Գևորգյան
Մեկ անգամ ևս կհորդորեմ զերծ մնալ Երևանի քաղաքապետի անունը անհարկի շահարկելուց և ակնհայտ կեղծ տեղեկատվություն տարածելուց: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը՝ անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, որ Երևանում գործող «Միլենա» տաքսի ծառայությունը պատկանում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընտանիքին:
Ա. Գևորգյանի խոսքով՝ ինչպես օրվա ընթացքում շրջանառված մի քանի այլ տեղեկությունները, որոնք կապվում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի անվան հետ, այդ մեկը ևս բացարձակ ապատեղեկատվություն է և աղերս անգամ չունի իրականության հետ:
Աղբյուրը ՝ այստեղ
