1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մինչեւ ե՞րբ ենք հանդուրժելու Գազի Կոլյայի անպատժելի Ռեմբոներին

Հայտնի իրողություն է, որ անպատժելիությունը ծնում է նորանոր հանցանքներ: Որպես թարմ փաստ՝ կարող ենք բերել հունվարի 8-ին տեղի ունեցած ողբերգական վթարը, որին զոհ դարձան ՃՈ 2 ավտոտեսուչներ:

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին, Երեւանի Աբովյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում խոշոր ու ողբերգական ավտովթարի պատճառ հանդիսացած «BMW X6»-ի վարորդը, ով եղել է Երևանի քաղաքի ավագանու նախկին անդամ, Ճվճվ Արոյի (Արա Վարդանյան) որդի Սարգիս Վարդանյանը, ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: 
Ավտովթարի հետևանքով ՝ ՃՈ ոստիկանության տեսուչ Արեգ Դավթյանը հիվանդանոցի ճանապարհին մաhացել էր, ՃՈ մեկ այլ ծառայողի՝ Խաչիկ Գասպարյանի վիճակը ծայրահեղ ծանր էր գնահատվում. նա գտնվում էր թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, որտեղ էլ մահացավ:

«Քրեական հեղինակության համբավ ձեռք բերած Ճվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի որդիների՝ Սարգիս և Սերժ Վարդանյանների «քաջագործությունները» , հայտնի է, որ տարիներ շարունակ մամուլի, և ամենակարեւորը՝ իրավապահ մարմիների կիզակետում են եղել: Բայց ցավ է ու պատիժ, որ այդտեսակ գլխակերների համար, անժամկետ «կանաչ լույս է վառվել»՝ շարունակելու այդ հաղթարշավը, ընդհուպ՝ մարդկային կյանքեր խլելու հաշվին:

Ժամանակի «հրոսակակիրներ»` Սերժուլիկ ու Սարգիս Վարդանյանների անունները, անցնող տարիների ընթացքում կապվեցին է՛լ խուլիգանության, է՛լ կողոպուտ կատարելու, է՛լ կրակոցների , թմրանյութերի ու բազմաթիվ այլ վթարների հետ, բայց ինչպես միշտ, հավանաբար Կոլյա պապիկի շնորհիվ (Վարդանյանների մորական պապը հայտնի Գազի Կոլյան է, Տրանսգազ ՍՊԸ տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանը), նրանք 
կարողացան «ջրից չոր դուրս գալ»,քանի որ Սերժուլիկի ու Սաքուլիկի անվան հետ կապվող «հերոսությունները», չգիտես ինչու եւ ինչպես հալվեցին, ու գրողի ծոցն անցան…

Հերթական կրիմինալ պատմության մեջ հայտնվելուց հետո, Սերժուլիկն ու Սաքուլիկը սրբե լուսապսակով նետվեցին հասարակության շարքերը՝ ձեւ բռնելով , թե իրենց անվան հետ կապվող «զանցանքներն ու հանցանքները» հասցեագրված են իրենց «զոհերին», բայց ոչ երբեք պապու թոռներին:

Եւ հիմա հետեւելով որոշ աղեկտուր ու սրտաճմլիկ «ջղաձգումների» ՝ կոնկրետ հունվարի 8-ին տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետ կապված, կարծես թե տպավորություն է ստեղծվում, որ մոտ ապագայում գործ ենք ունենալու հերթական ծածկադմփոցի հետ , որին ո՞վ իմանա, քրեաօլիգարխիկ կլանի քանի կարկառուն «ԲՈՍ»-ի մատ կարող է դիպչել…
Կոլյա պապիկը՝ իր «թանկարժեք ասեղը» թելողների պակաս դժվար թե ունենա…


Սարգիս Վարդանյանը, պետք է որ արդարադատության առաջ պատասխան տա ՝ երկու ՃՈ տեսուչների կյանք խլած ողբերգական ավտովթարի համար: Բայց արդյ՞ոք մազաչափ անգամ կարող ենք հույս ունենալ, որ հերթական անգամ Վարդանյանների գործը «սառույցին չի գրվի» կամ այլ կերպ ասած` Կոլյա պապիկի հերոս թոռը, չի խուսափի քրեական պատասխանատվությունից:


Եւ արդյո՞ք չեն գտնվի հզոր ձեռքեր ու «պատ ծակող հովանավորներ», ովքեր իրենց նեղ կրուգում չեն պնդի, որ ճՈ տեսուչների համար բա արժե՞ Ռեմբո հիշեցնող Սարգիս Վարդանյանի նման «բոյեվիկին» փակի տակ պահել: 
Տղեն նոր-նոր կյանք ա մտնում, ու դեռ քանի-քանիսի գլուխը նա կարող է «ուտել»…

Իսկ ավելի լուրջ, պարոնյաք իրավապահներ, եւ ՀՀ Արդարադատության համակարգի ջատագովներ, ի վերջո ո՞վ, եթե ոչ դուք, չպետք է մտածեք շարքային քաղաքացու անվտանգության եւ ապահովության մասին: 
Ի՞նչ է, այդքան անճար եք, որ չեք կարողանում կարճ ժամանակում մեղավորին ու անմեղին զանազանել ու նրանց ճիշտ տեղերում դասավորել:

Ո՞վ է ի վերջո պատասխան տալու մեր երկրում  մոլեգնող անպատժելության մթնոլորտի, լկտիության կրիմինալին խրախուսելու, նրանց հղփացնելու, ու այդ ամենի արդյունքում ծնվող բազմաթիվ հանացագործությունների համար:

Վերջապես, մենք պետություն ե՞նք, ծուռ հայելիներ թագավորությու՞ն, թե դուքյա՞ն, ուր աջ ու ձախ շարունակում է կտրել մաֆիոզ խավի ու բանդիտների թուրը: Ուր մոլագարի նման՝ շարքային քաղաքացու, սեփական քրտինքով ապրող մարդու վզին են փաթաթվում, կամ «վիզներն են պոկում», Սաքուլիկներն ու Սերժուլիկները….
Վերջապես, ո՞վ է մտածելու մարդկային լեզու չունեցող ու չհասկացող գազաններին հասարակությունից մեկուսացնելու, ու դրանց «դեբոշների» վերջը տալու համար 
Ե՞րբ է վերջ տրվելու այն արատավոր բարքերին ու սովորությանը, համաձայն որի շատ հաճախ անմեղը մարդասպան է դառնում, իսկ մարդասպանն էլ հերոս...

Ուզենք, թե չուզենք, մեկ բան ակնհայտ է.

Իրապես կրիմինալ վիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, ու դա ինչ խոսք, ունի իր հիմնավոր պատճառները: 
Շարունակական ու համակարգային անպատժելիությունը, բնական է, որ հանգեցնելու է նման երևույթների: 
Այսինքն՝ երբ որ մարդիկ իրենց արած գործողությունների համար ժամանակին չեն պատժվում՝ պայմանավորված այս կամ այն գործոնով, երբ որ արդարադատությունը գործում է ընտրովի , երբ որ իրական հանցագործներին «սղղացնելը» դառնում է գործելակերպ, բնական է, որ նման մթնոլորտում միշտ էլ «շունը տիրոջը չի ճանաչելու»:


Իսկ անընդհատ հասարակական կարգը եւ երթեւեկությունը խախտող Սաքուլիկը, քանի դեռ «հովանավորվում» է իր միլիոնատեր պապի՝ «Տրանսգազի» տնօրեն Նիկոլայ Վազգենի Գաբրիելյանի կողմից, եւ քանի դեռ օդում կախված լուրերի համաձայն, ամեն ավտովթարից հետո, գաղտնի միլիարդատեր Կոլյա պապիկը նոր ջիփեր է դնում թոռների տակը, ու նրանց կարգի չի հրավիրում, կասկածից վեր է, որ բոլոր ժամանակներում Սաքուլիկի ու Սերժուլիկի վարքաբանությունն ու ձեռագիրը 
նույնն է մնալու:

Եւ չի բացառվում, որ հետո շատերը քարկոծեն իրենց՝ կրավորական կեցվածքի համար, քանի որ չգիտեն, թե սուր զգացողությունների սիրահար Սաքուլիկն ու Սերժուլիկը քանի-քանիսին կարող են թողնել իրենց անիվների տակ : Ու վերջապես քանի՞ մարդկային կյանք «կխժռվի» Սերժուլիկի ու Սաքուլիկի կայֆը՝ տեղը պահելու դեպքում…

Հիշեցնենք , որ Սաքուլիկ մականունով, Սարգիս Վարդանյանի մասին, նախորդ տարի մարտի 3-ին մամուլում տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ Ծաղկաձորում գործող «Կոսմոս» խաղատանը հնչել են կրակոցներ: Սարգիս Վարդանյանը ձախ ոտքի շրջանում ստացել էր վիրավորում, սակայն իրավապահներին նա պատմել էր , թե շունն է իրեն կծել: 
Իսկ ահա, 2017-ի հոկտեմբերի 7-ին էլ, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման էր ենթարկվել Երևան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի 12 շենքի բնակիչ, նախկինում դատապարտված 24-ամյա Սերժ Արայի Վարդանյանին։ Վերջինս կասկածվում էր սեպտեմբերի 12-ին` գիշերը ժամը 03։00-ի սահմաններում, Հրաչյա Քոչարի փողոցի 44/2 շենքի դիմաց Երևանի բնակիչ 38-ամյա Կ. Գ.-ի պարանոցից ոսկյա շղթան պոկելու եղանակով բացահայտ հափշտակելու մեջ։ Ս. Վարդանյանը ոսկյա շղթան հափշտակելուց հետո դիմել էր փախուստի՝ տուժածին պատճառելով 200 հազար դրամի վնաս, իսկ տուժած Կ. Գ.-ն եղել էր իր Opel Astra մակնիշի կայանված վիճակում գտնվող ավտոմեքենայում։

Ու փաստն այնն էր, որ մինչ հունվարի 8-ը,(ողբերգական այդ միջադեպի օրը) երկու հերոսներն էլ չաղ ու բախտավոր կյանքով էին ապրում, թքած՝ թե Սերժուլիկի ու Սաքուլիկի անունները տարբեր քրեական պատմությունների հետ էին կապվում…

Հ. Գ 
Հայաստանի Հանրապետության հռչակմամբ ստեղծված պետությունն առաջին հերթին կոչված է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների համընդհանուր հռչակագրի ոգուն և տառին համապատասխան ապահովելու յուրաքանչյուրիս կյանքի իրավունքի անձեռնմխելիությունը:
Սակայն, ի հեճուկս սահմանադրորեն ամրագրված երաշխիքների, իրական կյանքում իրար հաջորդող շարունակական օրինազանցության արդյունքում,Հայաստանում ձևավորվել է կլանային-ազգակցական խմբերի վրա հիմնված մի այնպիսի համակարգ, ուր խաղի կանոնները բոլորովին այլ սկզբունքով են սահմանվում…

Այնպես, որ չպետք է հանդուրժենք , որ օրինազանց ու տարիներ շարունակ անպատիժ մնացած, հանրությանը տարբեր առիթներով ահաբեկած] հանցագործ անհատներիը շարունակեն իրենց խրախճանքը: 
Բոլորին հասկանալի է, որ անպատժելիության և ամենաթողության պայմաններում մենք չենք կարող պատրանքներ ունենալ Հայաստանի հանրապետության արդարադատության համակարգի վերաբերյալ:

Հ Գ1 Իսկ որեւէ մեկը, երբեւէ հետաքրրքվե՞լ է, թե այս ծանր օրերում, երբ մարդիկ «հացին կակա են ասում», որտեղի՞ց եւ ի՞նչ միջոցներով է կարողանում Սերժուլիկի ու Սաքուլիկի Կոլյա պապիկը թանկարժեք ջիփեր առնել իր «կապը կտրած» թոռների համար:
Որևւէ մեկը հետաքրքրվե՞լ է, թե ինչ ծագումնաբանություն ունի Տրանսգազ ՍՊԸ տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանի անվանը վերագրվող հարստությունը…

Եւ երկրորդ. փորձեք Սաքուլիկին ու Սերժուլիկին «պոլնի բակ» վառելիքով բաց թողնել առաջնագծում:
Նրանք ոչ թե հազար արագություն կբացեն, այլ 0-ի վրա տեղ ման կգան  «պախկվելու»՝  մինչեւ պապին օգնության կգա …. 

Բա հիմա չասես. Տո ա'յ հարուստ պապիկի թոռնոներ, կարող ա՞ գիտեք, էս երկիրը Ձեր սեփական դուքյանն ա...

 

Գայանե  Զարգարյան 

 

27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan