Մինչեւ հաջորդ տարի Ռուսաստանը կսուբսիդավորի գազի գինը. Արմեն Մովսիսյան
Գազի գնի թանկացման հետեւանքով առաջացող տարբերությունը կսուբսիդավորի ռուսական կողմը։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը եւ վստահեցրեց, թե ռուսական կողմը հետ չի կանգնի պայմանավորվածությունից եւ մինչեւ հաջորդ տարի կսուբսիդավորի գազի գինը։ «Վերջին համաձայնություններ են ընթանում այս պահին, եւ իմ կարծիքով շուտով կստորագրենք՝ մինչեւ Նոր տարի, այն, ինչ վստահեցնում են մեր գործընկերները»,- ասաց նախարարը։ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը պնդեց, թե գազն ամենաքաղաքական ապրանքն է, ինչին ի պատասխան նախարարը կրկնեց, թե չի կարծում, որ ձեռք բերված պայմանավորվածություններից ռուս գործընկերները կհրաժարվեն։
