Մինչև Ադրբեջանը կառուցողական դաշտ չվերադառնա, ճգնաժամի հանգուցալուծման հնարավորություն չի բացվի
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Հայաստանն Արցախին կապող միջանցքը շարունակում է փակ մնալ:
Չնայած ստեղծված իրավիճակում Արցախում ներքին վերաբաշխումներ՝ ռեսուրսների վերադասավորումներ են անում, սակայն իրադրությունը շարունակում է ծանր մնալ:
Գլխավոր խնդիրը միջանցքի հարցով բանակցություններում այն է, որ Ադրբեջանը առավելապաշտական պահանջներ է ներկայացնում, ինչը գործընթացը ոչ միայն փակուղի է մտցրել, այլ շարժի հնարավորություն չի տալիս:
Այսինքն՝ մինչև Ադրբեջանը համեմատաբար կառուցողական դաշտ չվերադառնա, ճգնաժամի հանգուցալուծման հնարավորություն չի բացվի:
Համենայնդեպս Ադրբեջանը տրամաբանորեն միջանցքը երկար փակ պահելու ռեսուրս չունի:
Այն ինչ-որ փուլում միջազգային ընկալման առումով լուրջ խնդիր է դառնալու:
Պատրա՞ստ է Ադրբեջանն այդ պայմաններում շարունակել շրջափակումը` բարդ ընտրության հարց է»: