Մինչև հունվարի վերջ մայրաքաղաքը կստանա իր նախկին՝ սովորական առօրյա, գեղեցիկ տեսքը.
Մայրաքաղաք Երեւանում արդեն սկսվել է տոնական զարդարանքն ապամոնտաժելու գործընթացը: Երեկ «Ժողովուրդ»-ը Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե երբ է այն ավարտվելու: Մեր այս հարցին ի պատասխան՝ քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից ասացին. «Երեւանի վարչական շրջաններում տեղադրված տոնածառերի ապամոնտաժումն արդեն սկսվել է: Ընթացքում է նաեւ մայրաքաղաքի գլխավոր տոնածառի ապամոնտաժումը: Աստիճանաբար Երեւանն ազատվում է ամանորյա հանդերձանքից, եւ մինչեւ հունվարի վերջ մայրաքաղաքը կստանա իր նախկին՝ սովորական առօրյա, գեղեցիկ տեսքը»:
