Մինսկի խումբը փոխում է ոճը.համանախագահները միավորվել են Ադրբեջանի դեմ.
«168 ժամ» թերթը զրուցել է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ:
«Ունենալով տարաձայնություններ` փաստորեն, Մինսկի խմբի համանախագահները միավորվել են Ադրբեջանի դեմ: Սա իսկապես փոփոխություն է: Թեև չի նշանակում, որ ԵԱՀԿ ՄԽ հետագա հայտարարությունները լինելու են ընդդեմ Ադրբեջանի: Մինսկի խումբը փորձելու է պահել հավասարակշռությունը, սակայն հավասարակշռություն չի նշանակում՝ հակամարտող կողմերի հետ նույն կերպ խոսել:
ՄԽ-ն պահում է հավասարակշռությունը, բայց փոխում է ոճը՝ շեշտը դնելով Ադրբեջանի վրա: Չի բացառվում, որ ՄԽ-ի հետագա հայտարարություններն ավելի կոշտ լինեն»,-նշել է փորձագետը:
Փորձագետի համոզմամբ՝ Ադրբեջանը չի ցանկանում լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսել, որի գլխավոր պատճառներից մեկը ՀՀ ԶՈՒ բարձր մարտունակությունն է: «Ներկայումս Ադրբեջանը, չհարգելով ՄԽ-ին, ցույց է տալիս, որ խնդիրն իր համար լուծված չէ, և սպառնում է պատերազմով: Նավթի գնանկումը ևս նյարդայնացնում է Բաքվին: Վաղուց է, որ Բաքուն ցանկանում է տապալել ՄԽ ձևաչափը և այդ ջանքերն ակտիվացրեց նախորդ տարի Փարիզում կայացած եռանախագահների հանդպումից հետո, երբ խոսվեց Մեծ համաձայնության մասին: Բաքուն մտածեց, որ կսկսվի նոր աշխատանք, և ՄԽ-ն այլևս անհաժեշտ չի լինի, սակայն սխալվեց»,- նման կարծիք է հայտնել Կայծ Մինասյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
