Մինվոդիի դեպքը կապ չունի Գյումրիի սպանության հետ. «Ժամանակ»
«Ոմանք փորձում են Մինվոդիում տեղի ունեցած դեպքը կապել Գյումրիի ողբերգության հետ, սակայն դրանք բացարձակապես կապված չեն իրար հետ», - ի պատասխան «Ժամանակի» հարցի ասել է Ռուսաստանի հայերի միության Ստավրոպոլի տարածքային մասնաճյուղի ղեկավար Գեորգի Սաֆարովը:
«ՌԴ-ում ավելի շատ հայ է ապրում, քան ՀՀ-ում, և այստեղ մենք կողք կողքի ռուսների հետ ապրում ենք: Ինչ վերաբերում է այդ դեպքին, ապա դա պարզապես հարբած մարդկանց ծեծկռտուք է եղել..: Ազգային հարց այստեղ չկա»,- գրում է թերթը՝ մեջբերելով Սաֆարովի խոսքը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» օրաթերթի` 28.01.2015թ. համարում:
