ՄԻՊ-ի այցից հետո 5 հացադուլավորներից մեկը դադարեցրել է հացադուլը
ՄԻՊ ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ այսօր չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ հացադուլ հայտարարած անձանց իրավունքների երաշխավորման նպատակով: Նրանք առանձնազրույցներ են ունեցել վերջիններիս հետ, ստուգել են բժշկական փաստաթղթերը և այլն:
Առանձնազրույցի արդյունքներով պայմանավորված՝ հացադուլ հայտարարած 5 անձանցից մեկը դադարեցրել է հացադուլը:
Այցի արդյունքները կամփոփվեն և ըստ անհրաժեշտության գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հացադուլի և ջրադուլի մեջ գտնվող 30-ամյա կալանավոր Տիգրան Բադալյանը կարել է բերանն ու կտրել երակները: