1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Միքայել Մելքումյանի նամակը Հովիկ Աբրահամյանին ու Ռոբերտ Նազարյանին

 

 

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին և ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին:

«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցի մասին Անցած երկու տարիների ընթացքում ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագինը, ըստ էության, ստացվում է, որ ավելանում է շուրջ 100 %-ով՝ 30 դրամից հասնելով հավանաբար (հիմք ընդունելով ՀԾԿՀ-ին ներկայացված հայտը) 60 դրամի: Արդյո՞ք այս գործընթացը բնականոն է, օբյեկտիվ և հիմնավորված: Կարծում եմ, որ այս հարցն ունի մի քանի պատասխան, սակայն հարցին օբյեկտիվ պատասխան տալուց առաջ նախ և առաջ պետք է արձանագրել, որ պետության դերակատարությունը սակագնի բարձրացումը ծնող պատճառների՝ ժամանակին կանխելու գործում բավականին մեծ է: Այսօր պետք է առողջացնել էլեկտրաէներգիկական համակարգի ամբողջ շղթան՝ արտադրող կայաններից մինչև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ և մինչև վերջնական սպառող: Վերջինիս մասով, խոսքը իրավապայմանագրային հարաբերությունների և սպառողների շահերի պաշտպանության մասին է։ Ես համոզված եմ, որ եթե սակագինն այսօր դառնա նույնիսկ 1 կվտ/ժ-ի դիմաց 60 դրամ, նորից մեկ-երկու տարի հետո ծագելու են նույն խնդիրները, քանի որ վերոնշյալ ամբողջ շղթայում չկա արտադրողների, բաշխիչ ցանցի, պետության և սպառողների շահերի օպտիմալ համադրում և բաշխում:

Այսպես, «Էլեկտրաէներգետիկական օպերատոր» ՓԲԸ-ն, որը սահմանում է պետության անունից «ՀԷՑ»-ի համար անհրաժեշտ հասույթի ձևավորման նպատակով (ուստի և սակագնի ձևավորման համար) թե որ աղբյուրից՝ ՀԱԷԿ, ՋԷԿ-եր և հիդրոէներգետիկ կայաններ, «ՀԷՑ»-ը որքան տարեկան էլեկտրաէներգիա պետք է գնի ըստ համապատասխան ներքին սակագների՝ ՀԱԷԿ-ի համար՝ 11 դրամ, հիդրոէներգետիկայի համար՝ 15-20 դրամ, Հրազդանի ՋԷԿ՝ 31 դրամ, Երևանի ՋԷԿ՝ 21 դրամ, ապա արդյունքում ստացվում է, որ տարբեր պատճառներով վերոնշյալ արտադրող կայանները ավելի նվազ ծավալի էլեկտրաէներգիա են մատակարարում «ՀԷՑ»-ին, որի հետևանքով «ՀԷՑ»-ի ներքին կշռված սակագինն աճում է և նա կրում է կորուստներ: Այսպես՝ 2012-13թթ. սակագնային տարում դա կազմել է 12 մլրդ դրամ, որից պետությունը փոխհատուցել է 2/3-ը, 2013-14թթ.՝ 16.9 մլրդ դրամ, փոխհատուցվել է 1/3-ը և 2014-15թթ. դա կազմել է 9 մլրդ դրամ: Սակայն հարց է առաջանում, ինչու՞ «ՀԷՑ»-ը պետք է վնասներ կրի արտադրող կայանների թերարտադրության և թերմատակարարման համար: Ուստի՝

1.Արտադրող կայանների կողմից էլեկտրաէներգիայի թերարտադրության արդյունքում ստեղծվել է ՀՀ էներգետիկ ոչ օպտիմալ հաշվեկշիռ (տարիներ շարունակ), ձևավորվել «ՀԷՑ»-ի համար ընդհանուր առմամբ շուրջ 37 մլրդ դրամ պարտավորություն, որի սպասարկման համար «ՀԷՑ»-ի կողմից ներգրավված փոխառու և վարկային միջոցների տոկոսները նույնպես հետագայում լրացուցիչ և արդարացի փոխհատուցման հնարավոր պահանջների ձևավորման հիմք են հանդիսանում, որն էլ իր հերթին հիմք է դառնում սակագների բարձրացման համար:

Ուստի, կարծում ենք, որ այսօր «ՀԷՑ»-ի շուրջ 24 մլրդ դրամի՝ այդ մասով կորուստը պետք է փոխհատուցել, բայց առնվազն՝ ոչ բնակչության հաշվին: Անհրաժեշտ է, որ արտադրող կայանները դա փոխհատուցեն ամեն մեկն իր մասով՝ պետության կողմից առաջարկվող սխեմայով:

2. Անցած տարիների ընթացքում մեր հանրապետությունում ստեղծվել է մի իրավիճակ, որ արտադրական և այլ ձեռնարկությունների կողմից, որոնք ունեն բարձր հզորության էներգետիկ կարողություններ (պաշարներ) էլեկտրաէներգիայի սպառման ծավալը 2-3 անգամ կրճատվել է: Խոսքը գնում է 6 (10), 35 և 110 կիլովոլտ հզորությունների մասին:

Սակայն, ըստ էության, «ՀԷՑ»-ը շարունակում է սպասարկել այդ թերբեռնված հսկայական ոչ արդյունավետ էներգետիկ հզրությունները, որի հետևանքով էապես իջել է «ՀԷՑ»-ի բեռնվածությունը և սպասարկման ու շահագործման ծախսերի արդյունավետությունը: Սակայն այդ թերբեռնված հզորությունների և չօգտագործված, բայց, ըստ էության, պատվիրված և առկա էներգետիկ կարողությունների ռիսկերը փոխհատուցվում և տարածվում են ներկայումս գործող էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման վրա: Հարց է առաջանում, ինչու՞ պետք է բնակչությունը կիսի ձեռնարկությունների չօգտագործվող էներգետիկ հզորությունների ռիսկը: Դա արդարացի չէ:

Ուստի, ես առաջակում եմ, որ 6 (10), 35 և 110 կիլովատ հզորությունների օգտագործման դեպքում սահմանել էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման այնպիսի մեթոդաբանություն, որտեղ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարներին գումարվի նաև հզորության վճարը՝ ամսական կտրվածքով դրամ/կվտ/ժամ + դրամ/կվտ/ամիս: Անհրաժեշտության դեպքում կներկայացնեմ մեթոդաբանությունն ամբողջությամբ: Էլեկտրամատակարարման ծախսերի ձևավորման վրա ազդում են մի շարք գործոններ՝ սպառման ռեժիմները, մուտքային լարումը, միացված առավելագույն հզորության օգտագործման աստիճանը, ռեակտիվ հզորությունը: Դրանց հետևանքով նաև ձևավորվում են հաստատուն և փոփոխուն ծախսեր, որոնց օպտիմալ համադրման հետևանքով միայն կարելի է ձևավորել սակագինը՝ ըստ հասցեական սպառողական խմբերի:

Վերոնշյալ ծախսերի հաշվառման հիման վրա էլ պետք է կազմել էլեկտրաէներգիայի հաշվեկշիռը, բաշխել ցանցերի ամբողջական բաղադրիչներով՝ հիմնված սպառողական խմբերի սպառման և կորուստների ծավալների վրա: Այս դեպքում սակագնի ձևավորումը կլինի արդար:

3. Ամսական մինչև 200 կվտ/ժամ էլեկտրաէներգիա սպառող քաղաքացի բաժանորդների համար էլեկտրաէներգիայի սակագինը թողնել անփոփոխ: Դա է պահանջում նաև էլեկտրաէներգիայի սակագնի ձևավորման առաջարկվող մեթոդաբանությունը՝ ըստ փուլերի, որտեղ առկա են՝ անհրաժեշտ հասույթի ծավալը, ծախսերի դասակարգումը, սպառողական խմբերի ձևավորումը, ծախսերի բաշխումն ըստ սպառողական խմբերի, սակագնի հաշվարկն ըստ սպառողական խմբերի: Ի դեպ, սակագնի ձևավորման գործող մեթոդաբանությունը սահմանվել է դեռևս 2002 թվականին:
4. Էլեկտրաէներգետիկ համակարգի արդյունավետության բարձրացման կարևորագույն միջոցառումներից է կորուստների կտրուկ նվազեցման ապահովումը: Ներկայումս, փաստացի կորուստները համակարգում կազմում են 12.7%՝ սակագնով նախատեսված 11.2 %-ի փոխարեն: 1% կորստի նվազեցումը համարժեք է շուրջ 5 մլրդ դրամի խնայողության: Հստակ է, որ մի կողմից փաստացի կորուստներն են մեծ, մյուս կողմից՝ սակագնով նախատեսված 11.2 % կորուստները նույնպես հիմնավորված չեն: Այն, առավելագույնը կարող է լինել 5-7%, ինչպես բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ ԱՊՀ երկրներում: Պետք է ներդրումներ իրականացնել կորուստների նվազեցման ուղղությամբ, որը չի կատարվում: Կորուստների նվազեցման պահանջը պետք է ձևակերպվի սակագնի ձևավորման մեթոդաբանության մեջ, իսկ բեռը ընթացիկ փուլում բաշխվի այն առևտրային կազմակերպությունների միջև, որոնք ձևավորել են «ՀԷՑ»-ի այսօրվա ֆինանսական ճեղքվածքը: Խոսքը թերարտադրված էլեկտրաէներգիայի մասին է: Այդ հարցին կարող է լուծում տալ պետությունը՝ հայթայթելով փոխառու միջոցներ կորուստների նվազեցման համար կոնկրետ պայմաններով:

 

Օրինակ, ՀՀ-ում կան 1,070 մլն էլեկտրաէներգիայի հաշվիչներ, որոնց մի մասն է էլեկտրոնային: Եթե հաշվիչների գերակշիռ մասն է դառնում էլեկտրոնային, ապա կորուստների ծավալը 12.7%-ից կարող է իջնել մինչև 6-7%: Կարծում եմ, ժամանակն է տեխնոլոգիապես, տնտեսագիտորեն և կառավարչական տեսանկյունից կարգ ու կանոն սահմանել էներգետիկ ամբողջ համակարգում և խնդիրների լուծումը տարիներով չհետաձգել: Ժամանակն է նաև անցնել էլեկտրաէներգիայի սակագների ձևավորման նոր մեթոդաբանության:

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan